Մայիսյան գյուղի տարածքում առաջին բնակիչները հաստատվել են անցած դարի 20-ական թվականների վերջերին: Սակայն գյուղը` որպես վարչական միավոր, հիմնադրվել է
1932 թվականին: 1932 թվականին էլ Մայիսյանում կազմակերպվում է երեխաների ուսուցման գործը: Բարաքային պայմաններում առաջին անգամ սկսում է գործել քառամյա դպրոցը, երկհերթ ուսուցմամբ:Այդ տարիներին գյուղում կազմակերպվում է նաև գյուղաբնակ գերմանացի ընտանիքների երեխաների ուսուցում: Դպրոցում բացվում է գերմանական դասարան, որը ղեկավարում էր գերմանացի ուսուցիչ Ալեքսեյ Լանգլիֆը: Քառամյա դպրոցը 30-ական թվականների վերջերին վերածվում է 7-ամյա դպրոցի, իսկ 1940 թվականից դասերը սկսեցին անցկացվել նորակառույց քարաշեն դպրոցում: Մայիսյանի դպրոցի առաջին տնօրեն է եղել Սամվել Ղամբարյանը, առաջին ուսուցիչներից են Խաչատուր Ոսկանյանը, Գուրգեն Ավչյանը, Արտավազդ Զերոյանը, Զավեն Նազարյանը: 1962 թվականին դպրոցը անցնում է 8-ամյա կրթական ծրագրի: Տարեցտարի մեծանում էր գյուղը, ավելանում էր սովորողների թիվը և զգացվում էր նոր, բարեկարգ ու ժամանակակից դպրոցի անհրաժեշտությունը: 1966 թվականի սեպտեմբերի 1-ին գյուղի աշակերտները ուսումնական տարին սկսեցին նոր ու հարմարավետ երկհարկանի դպրոցում: 1966 թվականին 8-ամյա դպրոցը վերածվեց 10-ամյա միջնակարգ դպրոցի: 1968 թվականի մայիսին Մայիսյանի միջնակարգ դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները: 70-80 –ական թվականներին գյուղում գործել է նաև երեկոյան դպրոցը: 2000-2012 թվականներին դպրոցում հանրապետական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականավել է 12 կրթական ծրագիր:
———————————————————————————————
1932թ հիմադնրվել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը
1966թ շահագործման հանձվնեց երկհարկանի դպրոցը և վերածվեց տասնամյա միջնակարգ դպրոցի
2000-2014թթ Մայիսյանի միջնակարգ դպրոցում իրականացվել է 14 միջազգային և հանրապետական կրթական ծրագիր
2010թ Մայիսյանի միջնակարգ դպրոցը ճանաչվել է լավագույնըմ մարզի 123 դպրոցների շարքում
2011թ դպրոցում գործում է նախակրթարանը