Տնօրինություն

ԱՆՆԱ  ՅՈՒՐԻԻ  ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին Արմավիր քաղաքում:

Կրթություն

1989թ. ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 6  միջնակարգ դպրոցը:

1989-95թթ. սովորել է  Երևանի պետական համալսարանում  ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա մասնագիտությամբ:

2007թ.-ին  ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական  պետական մանկավարժական համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի  և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

2000թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքի է անցել Արմավիր քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

2002թ. սեպտեմբերի 1-ից  աշխատանքի է անցել Արմավիր քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

2019թ. փետրվարի 15-ից  մինչ օրս աշխատում է Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: